Այսօր: Երեքշաբթի, 19 Հունիսի 2018թ.
Զարինջայի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.19 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՈՒրախ եմ Ձեզ ողջունել  Զարինջայի  գյուղապետարանի նորաստեղծ կայքում Շնորհակալություն մերաշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Մեր նպատակն է գյուղապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր բնակչի իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: 

Հուսով եմ`այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար և հետաքրքիր տեղեկություններ
 Զարինջա  գյուղի, գյուղապետարանի աշխատանքների և ավագանու գործունեության վերաբերյալ: 

Հարգանքներով` 
Զարինջա  համայնքի  ղեկավար՝  Սևադա  Մանուկյան

  

26.01.18 Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ
,,Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը,, (ՀԱՆ ԲՀ), ,,Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ,, և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են “Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից” սկրինինգային ծրագիրը: Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը: Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ... Մանրամասն
31.08.17 ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք դպրոց մտնեն խանդավառությամբ և այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում: 

Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է:

 

Շնորհավոր Սեպտեմբերի 1:

Հարգանքով` ՍԵՎԱԴԱ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

07.07.17 ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԱՐԿՈՒՏ ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ` նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու նպատակով:  Դիտարկման արդյունքներում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց ձորի մարզում:  Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել ... Մանրամասն
27.05.17 ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Մայիսի  27-ին  Հանրապետական  շաբաթօրյակի  շրջանակներում  Զարինջա  համայնքում  կազմակերպվեց  շաբաթօրյակ , շաբաթօրյակին  մասնակցեցին  համայնքապետարանի  աշխատակիցները, դպրոցի  ուսուցիչները  և  աշակերտները, համայնքի բնակիչները: Մաքրվեցին  կենտրոնական  փողոցները, աղբավայր  տեղափոխվեց  կուտակված  աղբը:Աշխատանքներին  ներգրավված  էր  նաև  համապատասխան  տեխնիկա:

26.05.17 ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
« Սիրելի՛ շրջանավարտներ , շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնական տարվա ավարտի եւ ձեր կյանքի նոր ու կարեւոր շրջափուլի մեկնարկի առթիվ : Այժմ ձեզանից պահանջվելու է ավելի հետեւողականորեն համադրել հնարավորությունները , ունակությունները եւ կարողությունները , մտքի ու մարմնի ջանքերը , ավելի ուշադիր ականջալուր լինել թե՛ խորհուրդներին եւ թե՛ ներքին ձայնին , սառնասրտությամբ եւ զգացմունքներով առաջնորդվելով ,  միեւնույն ժամանակ , երբեք չդավաճանել խղճի ձայնին : Վստահ եմ , որ ձեր իսկ ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ նպատակները լինելու ... Մանրամասն
25.12.16 ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ   ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ     ԶԱՐԻՆՋԱ    ՀԱՄԱՅՆՔԻ 201 7 -202 1 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ       Զ    Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն     Հ ՆԳ Ա Մ Յ Ա   Ծ    Ր Ա Գ Ի Ր           Մշակվել է` համայնքի ղեկավարին կից գործող ՀԶՀԾ-ի և տարեկան բյուջեիկառավարման գծով խորհրդակցական մարմնի կողմից՝ ծրագրի փորձագետների տեխնիկական խորհրդատվությամբ   Ներկայացվել է` համայնքի ղեկավար  Սևադա  Մանուկյանի  կողմից   Հաստատվել է` համայնքի ավագանո ւ_15.12.201 6թ-ի թիվ_45-Ն որոշմամբ         ... Մանրամասն
1 2 3


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
.գ:ԶԱՐԻՆՋԱ

099344108

zarinja.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՐԻՆՋԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner